«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել, մի քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ


16:10 , 11 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Tert.am-ի տեղեկություններով՝ դեպքի վայրից մի տղամարդու հրազենային վնասվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն: 

Միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ ահազանգ ստացել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ