Ամեն երկիր գեղեցիկ է յուրովի, սակայն մեր մոլորակի վրա կան այնպիսի վայրեր, որոնք պարտադիր հարկավոր է այցելել: Ձեզ ենք ներկայացնում այն երկրների ցանկը, որոնք խորհուրդ է տրվում այցելել 2019-ին՝ հանգիստն անմոռանալի դարձնելու համար: Ընտրե՛ք դրանցից մեկը և ուղևորվեք գեղեցիկ ճամփորդության:
Վայրի և հրապուրիչ բնապատկերները գլխավոր պատճառն են այն բանի, որ Վիետնամը հայտնվել է այս ցանկում:
Ադրիատիկ ծովի ֆոնին թրծակավե հորիզոնները զբոսաշրջային հիանալի հնարավորություններ են ստեղծում:
Իռլանդական անհարթ բլուրներն ու ժայռերով եզրագծված ափերը կյանքում գոնե մեկ անգամ տեսնել պարտավոր է յուրաքանչյուրը:
Լինի դա սառույցների, աղմկոտ քաղաքների թե Հյուսիսափայլի շնորհիվ՝ Նորվեգիան չսիրելն անհնար է:
Պերուի բազմազան լանդշաֆտներն ապշեցնում են իրենց գեղեցկությամ՝ դրանք լինեն Ծիածանի լեռան գագաթները, ինկերի հնագույն արահետները, արևադարձային անտառները թե անմարդ անապատները:
Շվեյցարիայի լեռնային բնապատկերները, ձնե մայրուղիներն ու անտառային արահետներն այցելուներին ժամանցի բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ են առաջարկում:
Երկինքը, անտառները, միստիցիզմը. այս ամենն իր միասնության մեջ Ֆինլանդիան պարտադիր կետ է դարձնում այցելելու:
Հնդկաստանը հնագույն մշակույթ է և գեղեցիկ բնապատկերներ, պատմություն ու ժամանակակից աշխարհ, որոնք միաձուլվել են ներդաշնակորեն:
Գեղեցիկ բնություն, հին տաճարներ, համեղ սնունդ. շատ բան կա Մեքսիկայում, որ պետք է տեսնել և ուսումնասիրել:
Փոքրիկ եվրոպական երկիրն անհամար պատմական ու մշակութային տեսարժան վայրեր ունի:
Սա միջնադարյան հեքիաթ է՝ ամրոցներով, բլուրներով ու կանաչ արահետներով:
Այս հսկայական երկրում գրավիչ բազմաթիվ վայրեր կան: Անգամ անհնար է ասելը՝ հնարավոր կլինի՞ մեկ այցով այցելել այդ բոլոր վայրեր, թե՞ ոչ:
Հրաբուխները, սև ավազով լողափերը և բազմաթիվ բնական աղբյուրները կազմում են Իսլանդիայի գեղեցիկ բնությունը:
Հրապուրիչ ափերն ու պատմական վայրերն Անգլիայում օգնում են յուրաքանչյուր զբոսաշրջիկի գտնել իր նախասիրություններին համապատասխան ժամանցի վայր:
Ինդոնեզիան բաղկացած է բազմաթիվ կղզիներից, լեռներից ու ունի մշակութային մեծ ժառանգություն:
Այս երկիր պետք է այցելել դրա վայրի բնության, խաղողի այգիների ու աղմկոտ քաղաքների համար:
Մշակույթը, պատմությունը, համեղ ուտելիքներն ու բնության գեղեցկությունը միավորվում են Իտալիայում:
Նոր Զելանդիան առանձնանում է՝ շնորհիվ իր կանաչ բլուրների, բարձրադիր լեռների ու կղզիների:
Կանադայի վայրի բնությունը գրավում է յուրաքանչյուրին: Պակաս էքստրեմալ զբոսաշրջիկների համար բազմաթիվ այգիներ ու ազգային պարկեր կան:
Այցելեք Շոտլանդիա դրա զարմանալի ու գեղեցիկ լեռների համար: