21:00 , 11 հուլիս, 2019Ամեն երկիր գեղեցիկ է յուրովի, սակայն մեր մոլորակի վրա կան այնպիսի վայրեր, որոնք պարտադիր հարկավոր է այցելել: Ձեզ ենք ներկայացնում այն երկրների ցանկը, որոնք խորհուրդ է տրվում այցելել 2019-ին՝ հանգիստն անմոռանալի դարձնելու համար: Ընտրե՛ք դրանցից մեկը և ուղևորվեք գեղեցիկ ճամփորդության:

Վայրի և հրապուրիչ բնապատկերները գլխավոր պատճառն են այն բանի, որ Վիետնամը հայտնվել է այս ցանկում:

Ադրիատիկ ծովի ֆոնին թրծակավե հորիզոնները զբոսաշրջային հիանալի հնարավորություններ են ստեղծում:

Իռլանդական անհարթ բլուրներն ու ժայռերով եզրագծված ափերը կյանքում գոնե մեկ անգամ տեսնել պարտավոր է յուրաքանչյուրը:

Լինի դա սառույցների, աղմկոտ քաղաքների թե Հյուսիսափայլի շնորհիվ՝ Նորվեգիան չսիրելն անհնար է:

Պերուի բազմազան լանդշաֆտներն ապշեցնում են իրենց գեղեցկությամ՝ դրանք լինեն Ծիածանի լեռան գագաթները, ինկերի հնագույն արահետները, արևադարձային անտառները թե անմարդ անապատները:

Շվեյցարիայի լեռնային բնապատկերները, ձնե մայրուղիներն ու անտառային արահետներն այցելուներին ժամանցի բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ են առաջարկում:

Երկինքը, անտառները, միստիցիզմը. այս ամենն իր միասնության մեջ Ֆինլանդիան պարտադիր կետ է դարձնում այցելելու:

Հնդկաստանը հնագույն մշակույթ է և գեղեցիկ բնապատկերներ, պատմություն ու ժամանակակից աշխարհ, որոնք միաձուլվել են ներդաշնակորեն:

Գեղեցիկ բնություն, հին տաճարներ, համեղ սնունդ. շատ բան կա Մեքսիկայում, որ պետք է տեսնել և ուսումնասիրել:

Փոքրիկ եվրոպական երկիրն անհամար պատմական ու մշակութային տեսարժան վայրեր ունի:

Սա միջնադարյան հեքիաթ է՝ ամրոցներով, բլուրներով ու կանաչ արահետներով:

Այս հսկայական երկրում գրավիչ բազմաթիվ վայրեր կան: Անգամ անհնար է ասելը՝ հնարավոր կլինի՞ մեկ այցով այցելել այդ բոլոր վայրեր, թե՞ ոչ:

Հրաբուխները, սև ավազով լողափերը և բազմաթիվ բնական աղբյուրները կազմում են Իսլանդիայի գեղեցիկ բնությունը:

Հրապուրիչ ափերն ու պատմական վայրերն Անգլիայում օգնում են յուրաքանչյուր զբոսաշրջիկի գտնել իր նախասիրություններին համապատասխան ժամանցի վայր:
;img.crop(width:658%2Cheight:370))
Ինդոնեզիան բաղկացած է բազմաթիվ կղզիներից, լեռներից ու ունի մշակութային մեծ ժառանգություն:

Այս երկիր պետք է այցելել դրա վայրի բնության, խաղողի այգիների ու աղմկոտ քաղաքների համար:

Մշակույթը, պատմությունը, համեղ ուտելիքներն ու բնության գեղեցկությունը միավորվում են Իտալիայում:

Նոր Զելանդիան առանձնանում է՝ շնորհիվ իր կանաչ բլուրների, բարձրադիր լեռների ու կղզիների:
Կանադայի վայրի բնությունը գրավում է յուրաքանչյուրին: Պակաս էքստրեմալ զբոսաշրջիկների համար բազմաթիվ այգիներ ու ազգային պարկեր կան:

Այցելեք Շոտլանդիա դրա զարմանալի ու գեղեցիկ լեռների համար: