Ուշագրավ տեսանյութ, որում ամենայն մանրամասնությամբ երևում են գաղթականների ապօրինի տեղափոխման տեխնիկական մանրամասները


14:18 , 11 հուլիս, 2019
ԵՄ արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը՝ Frontex-ը, ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որում ամենայն մանրամասնությամբ երևում են Աֆրիկայից դեպի Եվրոպա գաղթականների ապօրինի տեղափոխման տեխնիկական մանրամասները: Frontex-ի մասնագետներն ԱԹՍ-ի միջոցով հետևել են աֆրիկական երկրներից մեկից դուրս եկած ձկնորսական նավի, որն իր հետևից տանում էր ավելի փոքր չափերով փայտե նավակ: Բավականաչափ մոտենալով Իտալիայի ծովային սահմանին՝ ձկնորսական նավում թաքնված գաղթականները տեղափոխվում են փայտե նավակի մեջ. այն լողում է իտալական Լամպեդուզա կղզու ուղղությամբ, որտեղ նրանց «գրկաբաց» կերպով դիմավորում են սահմանապահները: Այս տեսանյութը հերթական աննշան օրինակն է այն իրողության, թե մերօրյա աշխարհում մարդկային թրաֆիքինգի ինչպիսի հզոր համակարգեր են գործում, և թե ինչպիսի շահերի է բախվում դրա դեմ պայքարը: