19:30 , 11 հուլիս, 2019Ողնաշարը մարմնի հենարանն է և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։
Ողնաշարը կազմված է 33-34 ողերից և բաժանվում է 5 հատվածների։ Նրանում տարբերում են հետևյալ բաժինները՝
Օրգանիզմի առողջությունը կախված է ողնաշարից:
Վատ կոշիկը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, որոնք երկար տարիներ չեք կարող բուժել:

Աշխատեք միշտ ուղիղ նստել: Դա շատ կօգնի, որպեսզի մի քիչ թեթևացնեք մեջքի ցավը:

Ողնաշարը հանգստանում է միայն այն ժամանակ, երբ քնած եք: Այդ ժամանակ այն վերկանգնվում և հանգստանում է:

Մերսումները ոչ միայն հանգստացնում են լարված մկանները, այլ նաև արյան մատակարարումն են կարգավորում:

Ողնաշարն ամրացնելու համար անհրաժեշտ է ճիշտ վարժություններ անել: Փնտրեք այնպիսի վարժություններ, որոնք հարմար են Ձեր ողնաշարի համար:
