Կառավարության նիստը՝ ուղիղ


11:01 , 11 հուլիս, 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 22 հարց է, որից 15-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Օրակարգում է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծումը կանոնակարգելու մասին նախագիծը և այլ հարցեր: