Պակիստանում ավտոբուսի վթարի հետեւանքով 13 մարդ Է զոհվել


12:15 , 11 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Առավազն 13 մարդ Է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել Փենջաբի նահանգի Աթթոք քաղաքի մերձակայքում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Geo.tv հեռուստաալիքը:
Առկա տեղեկատվությամբ՝ Սվաթից Լահոր մեկնող ուղերթային ավտոբուսի վարորդը կառավարումիրց գլուխ չի հանել սայթաքուն ճանապարհին: Դրա հետեւանքով փոխադրամիջոցը դուրս Է թռել երեւեւկելի մասից: Ինչպես հաղորդվում Է, ավտոբուսը փոխադրում Էր 59 մարդ: 
Արտակարգ պատահարի վայր ժամանած փրկարար ծառայություններն օգնություն են ցույց տալիս տուժածներին: Ծանր վիրավորված ուղեւորներին ուղարկել են մերձակա հոսպիտալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-