Volkswagen-ը պաշտոնապես դադարեցրել է «Beetle»-ի արտադրությունը


08:00 , 11 հուլիս, 2019

Volkswagen-ը դադարեցրել է լեգենդար Volkswagen Beetle-ի արտադրությունը, որը հայտնի է որպես «բզեզ»: Չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, վերջին մեքենան դուրս է եկել մեքսիկական Պուեբլա քաղաքի գործարանից: Այս մասին հայտնում է CNN-ը:

Volkswagen Beetle-ը շուկայում հայտնվել է անցյալ դարի 30-ականներին: Այն ստեղծվել է Ֆերդինանդ Պորշեի կողմից Ադոլֆ Հիտլերի հանձնարարությամբ:

Ավտոմեքենան պետք է զբաղեցներ «ժողովրդական» ավտոմեքենայի բյուջետային ցուցանիշը, ինչպես ԱՄՆ-ում Ford T-ն: