Բրիտանացին սառնարանում հայտնաբերել է «Պուտինին»


06:29 , 11 հուլիս, 2019

Երաժիշտ Մեթ Գորդոնը Վլադիմիր Պուտինին հայտնաբերել է Aldi խանութի լոնդոնյան մասնաճյուղում: Դա մսային սթեյք էր, որը շատ նման էր Ռուսաստանի նախագահին: «Ես ինչ-որ բան էի փնտրում ուտելու համար, բայց երբ անցնում էի մսամթերքի բաժնով, կտրուկ կանգ առա:

Չէի կարողանում հավատալ աչքերիս: Այդ սթեյքը Պուտինի տեսքն ուներ»,- պատմում է տղամարդը: Aberdeen Angus սթեյքը 2.99 ֆունտ արժեր: The Sun-ին արված մեկնաբանությունում Մեթը խոստովանել է, որ չի համարձակվել միս գնել. «Ես չէի ուզում պատասխանատվություն կրել տապակի վրա ֆշշացող Վլադիմիր Պուտինի համար. ով գիտե, թե դրանից հետո ինչ կլիներ ինձ հետ»: