Տղամարդն ընկել է Նիագարայի ջրվեժից և ողջ մնացել


06:00 , 11 հուլիս, 2019

Կանադայում անհայտ տղամարդը ընկել է Նիագարայի ջրվեժից և ինքնուրույն դուրս եկել ցամաք: Այս մասին հաղորդում է St. Catharines Standard տեղական պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի առավոտյան: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, որի անունը դեռևս չի հաստատվել, բարձրացել է 57 մետրանոց արգելապատնեշի վրայով և ցատկել ջրի մեջ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննել են տեղանքը և նրան գտել քարերին նստած:

Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել: Նրա ներկայիս վիճակը չի նշվում: Ոստիկանությունը շեշտել է, որ նմանատիպ ցատկից հետո գրեթե ոչ ոք չի հաջողվել ողջ մնալ: