Իտալիայի փոխվարչապետը Ռուսաստանից «ոչ մի ռուբլի, ոչ մի լիտր օղի» չի վերցրել


07:30 , 11 հուլիս, 2019

Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին մեկ անգամ ևս հրաժարվել է իր գլխավորած «Լիգա» կուսակցության «ռուսական» ֆինանսավորումից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ կրկին դատական հայց կներկայացնի նման մեղադրանքների պատճառով:

Սալվինին հայտարարել է, որ «ոչ մի ռուբլու, ոչ մի եվրոյի, ոչ մի դոլարի, ոչ մի լիտր օղու ֆինանսավորում չի ստացել Ռուսաստանից»:

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իտալիայում իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիգա» կուսակցության ներկայացուցիչները Մոսկվայում գաղտնի բանակցություններ են վարել Եվրախորհրդարանի մայիսին կայանալիք ընտրությունների նախաշեմին կուսակցության համար խոշոր ֆինանսավորում ապահովելու նպատակով: