Հայտնի է դարձել նոր սերնդի iPhone-ի գինը


02:00 , 11 հուլիս, 2019

Հայտնի է դարձել նոր iPhone-ների գները չինական շուկայում: Այս մասին գրում է Wccf Tech-ը:

Ակնկալվում է, որ Apple-ը 2019թ. աշնանը երեք նոր iPhone կթողարկի: Ըստ լուրերի՝ դրանք կանվանվեն XIs, XI Max և XIr: Այսպիսով՝ iPhone XIr-ի ամենաթանկ մոդելը կարժենա մոտ 990 դոլար, իսկ iPhone Xr-ը ներկայում Չինաստանում առաջարկվում է մոտ 900 դոլարով:

iPhone XIs-ը և XIs Max-ը կարժենան համապատասխանաբար 1294 դոլար և 1425 դոլար: Չինաստանում iPhone Xs-ի և Xs Max-ի արժեքը սկսվում է 1193 դոլարից: