ԱՄՆ-ում բացվել է ընթացքի մեջ գտնվող ինկասացիոն մեքենայի դուռը, և 175 հազար դոլար թափվել է ճանապարհին. տեսեք հետևանքը (Video)


10:12 , 11 հուլիս, 2019

ԱՄՆ Ատլանտա քաղաքի բանուկ ավտոմայրուղում բացվել է ընթացքի մեջ գտնվող ինկասացիոն մեքենայի դուռը, և թղթադրամները թափվել ու տարածվել են ճանապարհով մեկ:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, Սանդի Սփրինգս քաղաքի մերձակայքում՝ I-285 մայրուղում:

Բազմաթիվ վարորդներ, տեսնելով թափված փողերը, կանգնեցրել են իրենց մեքենաները և շտապել են դրանք հավաքելու:

Ոստիկանները հայտնել են, որ ճանապարհին «զգալի քանակությամբ գումար է թափվել», և հավելել են, որ միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, որևէ վթար տեղի չի ունեցել: