«Դո՛ւրս գնա այստեղից, ավազա՛կ». Զելենսկին դահլիճից վտարել է ուկրաինացի պաշտոնյային (Video)


09:56 , 11 հուլիս, 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բորիսպոլ քաղաքում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դահլիճից դուրս է արել Բորիսպոլի քաղաքային խորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունկոյին:

«Երբ շատ են գոռում, ես միշտ խնդրում եմ համացանցում այդ մարդու մասին ինչ-որ տեղեկություն գտնել… Ես թերթում կարդացի, ասեք՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: «Բատկիվշչինա» կուսակցության անդամ, Բորիսպոլի քաղաքային խորհրդի քարտուղար, նախկինում դատապարտված Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավազակային հարձակում… Յարոսլավ Նիկոլաևիչ, դա Դո՞ւք եք: Դուրս այստեղից: Դուրս գնա, ավազակ: Վա՞տ ես լսում, անգլերենով՝ еxit , գնացե՛ք»,- բարկացել է Զելենսկին:

Սակայն Գոդունկոն չի համաձայնել նախագահի հետ և վիճաբանության մեջ է մտել:

«Հաղորդագրություններ են տալիս նրան (Զելենսկիին - Tert.am), որ կարդա… Հիմարություն»,- ասել է նա՝ հիշելով երդմնակալության արարողության ժամանակ Զելենսկիի խոսքերը, համաձայն որոնց՝ «մենք բոլորս նախագահներ ենք»:

Զելենսկին ասել է. «Դե գնա արդեն, Աստված իմ: Դու հաստատ նախագահ չես, քանի որ նախագահը չունի քրեական անցյալ»: