Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու հարևանությամբ, խոշոր հրդեհ է բռնկվել, մեկնել է 4 մարտական հաշվարկ (Photo, թարմացված)


23:10 , 10 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է․

Երևանի Հրազդանի կիրճում խոոր հրդեհ է բռնկվել: Հրդեհը դեռևս մարված չէ, այն տարածվում է:

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները:

Հրդեհածածկ տարածքի 2 հատվածներու ջրաշիճման աշխատանքներ են կատարվում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի ուշ հայտնել են, որ հրդեհը բռնկվել է մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ