Մերկելը ցնցման հերթական նոպայից հետո հայտարարել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է


00:30 , 11 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական միջոցառման ժամանակ ցնցումից հետո հայտարարել է, որ իրեն լավ է զգում, գրում է Reuters գործակալությունը:

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, չարժե իմ մասին անհանգստանալ: Արդեն ասել եմ, որ աշխատում եմ այդ ուղղությամբ, գործընթացը դեռևս ավարտված չէ, բայց առաջխաղացում կա, ես որոշ ժամանակ պետք է հանդուրժեմ սա: Կարծում եմ, որ դա կանցնի այնպես, ինչպես սկսվեց, և ես լիովին ունակ եմ իմ պարտականություններն իրականացնելու»,- ասել է կանցլերը, սակայն իր առողջական վիճակի մասին հստակ մանրամասներ չի հաղորդել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ