Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են թունավորվել խմելու ջրից


00:50 , 11 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Դիբեքլի գյուղում խմելու ջրից թունավորված 138 մարդ է դիմել հիվանդանոց։ Թունավորման փաստը հաստատել է նահանգապետարանը։ Հիվանդների մոտ դիտվող հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները և փորլուծությունը։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Դիբեքլիի գյուղապետը հայտարարել է, որ կատարված ստուգումների արդյունքնում գյուղի խմելու ջրի աղբյուրներում բակտերիա է հայտնաբերվել։ Խոսքը աղիքային ցուպիկի և դրա ենթատեսակների մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ