Մեգան Մարքլը կնկարահանվի «Ֆորս-մաժոր»-ում


20:43 , 10 հուլիս, 2019

Ամերիկացի դերասանուհի և արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հնարավոր է, հայտնվի «Ֆորս-մաժոր» ֆիլմաշարի դրվագներից մեկում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ NBC Universal ընկերությունը, որը թողարկում է ֆիլմաշարը, պատրաստ է մի քանի միլիոն դոլարով նկարահանել Մարքլին, որպեսզի նա իր ցանկությամբ ծախսի այդ գումարը բարեգործության վրա:

Հոնորարի չափի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս չկա, սակայն, ըստ աղբյուրի, թվերը տատանվում են 2 միլիոնից մինչև 6 միլիոն դոլար: