Հայաստանի բասկետբոլի Մ-20 հավաքականը մեկնեց Պորտուգալիա


20:50 , 10 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը այսօր մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին մեկնարկելու է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջից։

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները:

Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: Հավաքականը մրցավայր է մեկնել բազմաթիվ կադրային կորուստներով: