Ալաշկերտը վերջին մարզումն անցկացրեց Մակեդոնիայի հետ խաղից առաջ


21:30 , 10 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները վերջին մարզումն անցկացրին Ավանի ակադեմիայի մարզադաշտում՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրի՝ «Մակեդոնիայի» հետ վաղվա խաղին։

Հանդիպումը հիշեցնենք՝ կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում վաղը՝ հուլիսի 11-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին։

Ներկայացնում ենք լուսանկարներն Աբրահամ Խաշմանյանի թիմի մարզումից։