Մի քանի օր առաջ MacRumors բլոգը մի քանի լուսանկարներ է տեղադրել iPhone 5S-ի վաղ նախատիպից:
Դրանցում երևում է, որ պրոցեսորների մոդելներին կցված է APL9698 համարը: Դա նշանակում է, որ լուսանկարների վրա պատկերված է ապագա A7-ը, այլ ոչ թե A6-ի մոդիֆիկացիան: Չիպն ունի 1 գբ ծավալով հիշողության Elpida մոդուլ: Ապարատը հավաքվել է 2012-ի դեկտեմբերին:
Եվս մեկ լուսանկարը հաստատել է կրկնակի LED-լուսարձակի առկայությունը: Բացի այդ, հետաքրքրություն է ներկայացնում պրոցեսորի K1A0062 նույնականացման համարը, որը չի սկսվում Samsung ընկերությունը մատնանշող N տառով, այլ K-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ