Շոու-բիզնեսի 20 ներկայացուցիչ վճարել է հարկեր. ՊԵԿ


19:20 , 10 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկել է միջոցներ և իրականացրել համապատասխան աշխատանքներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղված մի շարք քաղաքացիների կողմից իրականացված գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

Այս մասին Tert.am-ի հետ հարցմանը, թե ինչ արդյունքներ կան շոու-բիզնեսին հարկային դաշտ բերելու առումով, հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Հարցին, թե որքան շոու-բիզնեսի ներկայացուցիչ է հարկ վճարում և ինչու ՊԵԿ-ը չի օգտագործում իր գործիքակազմը, եղել է հետևյալ պատասխանը. «Նշված տեղեկությունների վերլուծության և իրացման գործընթացը շարունակվում է, իսկ առանձին դեպքերում` «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղված մի շարք քաղաքացիների կողմից ստացված և հարկային մարմնին հայտնի դարձած եկամուտներն արդեն իսկ հարկվել են:

Մասնավորապես, հարկային մարմնի տեղեկատվական բազայի համաձայն` ներկայումս հարկային մարմնին հայտնի անուն, ազգանուն ունեցող և «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղվող թվով 20 քաղաքացիներ վճարել են (այդ թվում` հարկային գործակալի միջոցով պահված) հարկեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ