Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է էլէներգիայի մոտ 70%-ը


16:40 , 10 հուլիս, 2019

Վթարի պահին 830 Մգվտ պահանջարկի դեպքում էլէներգիայի արտադրությունն ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։

Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ էլէներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։

Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են։

Կից նյութն՝ այստեղ։