«Մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք». Արայիկ Հարությունյան


15:27 , 10 հուլիս, 2019
Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում և գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է: