Yerkir.am-ը գրում է.
Կրեմլը վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կվերականգնվի, սակայն այժմ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ռուսաստանցիների համար վտանգն այդ երկրում դեռ պահպանվում է: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Коммерсантъ-ը, ՌԴ ԱԳՆ-ում անանուն աղբյուրին հղումով, հայտնել էր, որ ՌԴ-ն հնարավոր է վերականգնի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը երկրում իրավիճակի կարգավորվելուց հետո: