Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին


11:20 , 10 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ դիմավորել է Երևան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Այցի շրջանակներում ԵԽ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: