ԼԳԲՏ քարոզն ու Ստամբուլյան կոնվենցիան (Photo)


09:52 , 10 հուլիս, 2019
Մի քանի օր առաջ ինձ հարցնում էին, թե հատկապես որ կետով է Ստամբուլյան կոնվենցիան անդրադառնալու ԼԳԲՏ անձանց: Հիմա տրանսսեքսուալ Լիլիթը հստակ գրել է դրա մասին, ու հուսով եմ՝ սրանից հետո էդ հարցերն այլևս չեն առաջանա: 
Հիմա հստակ ֆիքսենք. Ստամբուլյան կոնվենցիան ԼԳԲՏ անձանց պրոպագանդայի ու դրանից բխող առանձին բաղադրիչների լեգալիզացման (միասեռ ամուսնություններ, դպրոցներում և այլ կրթական հաստատություններում այլ սեռի ֆորմալ տարբերակի ներառում և այլն) հիմքեր տվող փաստաթուղթ է: Իշխող ուժի միակ նպատակն այս կոնվենցիան այդ համատեքստում անցկացնելն ու «հեղափոխության փայատերերին» իրենց հասանելիքը տալն է:
Ստորև դրված սքրինը հիմնովին ապացուցում է վերևի տողում արված պնդումները: Նրանք, ովքեր այս կոնվենցիան վավերացնելու դիրքերից հանդես կգան, ուղղակիորեն ստորագրելու են տրանսսեքսուալ Լիլիթի գրած տողերի տակ: 
Էս կռվում ես իմ ճամբարն ընտրել եմ արդեն...