52-ամյա կինը սրտի կաթված է ստացել սեքս փառատոնում


05:10 , 10 հուլիս, 2019

Անգլիայի Վուսթերշիր կոմսությունում կինը սրտի կաթված է ստացել սվինգերների եռօրյա փառատոնի ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:

52-ամյա կնոջ ինքնազգացումը վատացել է Swingfields Festival փառատոնի ժամանակ: Նա սկսել է շնչահեղձ լինել, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել և ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց: Բժիշկները սրտի կաթված են ախտորոշել, բայց խոստացել են շուտով դուրս գրել կնոջը:

2019-ին Վուսթերշիրի սվինգերների փառատոնին 700 մարդ է այցելել: Նրանցից ոմանք կատակել են, որ կինը «չափն անցել է խաղերից մեկում»:

Նշվում է նաև, որ Swingfields Festival սեքս փառատոնն անցկացվում է երեխաների սկաուտական ճամբարից ընդամենը 180 մետր հեռավորության վրա: