Ռուսաստանը 250 հազար ոստիկան կուղարկի Թուրքիա


01:00 , 10 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերացրեց ՌԴ ՆԳՆ աշխատակիցների մուտքը Թուրքիա, սպասվում է 250 հազար ռուս ոստիկանների և նրանց ընտանիքների մուտքը դեպի թուրքական հանգստավայրեր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ռուս ոստիկանների այցելությունը սպասվում է օգոստոսի երկրորդ կեսին:

Հիշեցնենք, որ ռուս ոստիկանների մուտքը Թուրքիա արգելվել էր 2014թ-ին, սակայն 2019թ հունիսի 22-ին ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրաման է ստորագրել, որով թույլատրվում է ռուս ոստիկանների հանգիստը Թուրքիայում և Թայլանդում: