Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցում Պետդումայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ չնայած Պուտինի հայտարարությանը


00:00 , 10 հուլիս, 2019

Վրաստանի դեմ պատժամիջոցների հարցում Պետդումայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հաղորդում է TASS-ը։ Ավելի վաղ նման միջոցների դեմ հանդես էր եկել Վլադիմիր Պուտինը։

Ինչպես ասել է Վոլոդինը, ստորին պալատը նախկինի պես հանդես է գալիս հարցի քննարկման օգտին՝ կապված Վրաստանում այն «ուժերի պահվածքի» հետ, որոնք «զարգացնում են ռուսատյացություն»։ «Եվ դրա հետ կապված՝ մենք առաջարկել ենք կոնկրետ միջոցներ, որոնք ճիշտ կլիներ, որ մենք ընդունեինք»,- ամփոփել է Վոլոդինը։

Խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը ճշտել է, որ Պետդուման հետ չի կանչի կառավարություն ուղարկած հանձնարարությունը Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։ Նա պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինին նման իրավիճակում «իհարկե, անհարմար է պաշտպանել ինքն իրեն, և որ, այնուամենայնիվ, խոսքը հայտարարությունում կոնկրետ իրավիճակների մասին է։ Առաջարկվում է արձագանքել, եթե «Վրաստանի ղեկավարությունը շարունակի քաջալերել» հակառուսական հայտարարությունները, ամփոփել է Կալաշնիկովը։