Իրանում հայտարարել են, որ Ջիբրալթարում լցանավի կալանումն առանց պատասխանի չի մնա


23:20 , 9 հուլիս, 2019

Թեհրանն առանց պատասխանի չի թողնի Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանման հետ կապված միջադեպը: Հուլիսի 9-ին այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին՝ տեղեկացնում է TASS-ը։

«Իրանական լցանավի կալանումն առանց պատասխանի չի մնա, որը մենք կտանք անհրաժեշտ տեղում և անհրաժեշտ ժամանակի»,- ասել է Բաղերին:

Նրա խոսքով՝ «այսօր թշնամիները ձգտում են Իրանին վախեցնել հոգեբանական ճնշմամբ, և այդ պայմաններում երկրի զինված ուժերը պատասխանատվություն են կրում պետության անվտանգության և հզորության պահպանման համար»:

Հուլիսի 8-ին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին Ջիբրալթարի իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումը որակել է «ծովահենութայն ակտ»։