Գաբրիել Գաբունիան քնում է «Ռուսթավի -2»-ի գլխավոր տնօրենի հետ, և Սաակաշվիլին է գրել նրա ելույթը․ «Գրուզինֆորմ»-ի գլխավոր խմբագիր


23:00 , 9 հուլիս, 2019

Հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որ «Ռուսթավի-2»-ի ուղիղ եթերով հայհոյել էր Վլադիմիր Պուտինին, միասեռական է, ինչպես և հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան, որ նրա զուգընկերն է։ Վիրավորական մենախոսության հեղինակը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին է, որ լիովին վերահսկում է «Ռուսթավի-2»-ի գործունեությունը: Այս մասին Daily Storm-ին հայտնել է վրացական «Գրուզինֆորմ» տեղեկատվական-վերլուծական գործակալության թերթի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: Նա նշել է, որ Սաակաշվիլին հուլիսի 8-ին հանդես է եկել Գաբունիայի խոսքի վերաբերյալ քննադատական ելույթով, որպեսզի հեռացնի իրենից կասկածները։

Ըստ «Գրուզինֆորմ»-ի գլխավոր խմբագրի՝ Գաբունիայի և Գվարամիայի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը կարող է դառնալ յուրատեսակ պաշտպանություն Ռուսաստանի նախագահ Պուտինին հասցված վիրավորանքների համար մեղադրանքներից: