Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Պուտինի` Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը (Video)


20:00 , 9 հուլիս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ  պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը:

«ՌԴ նախագահի որոշումը  միակ  և ճիշտ որոշումն է, որը կարելի է միայն ողջունել»,- ասել է նա:

Այսպես, դիվանագետը նշել է, որ տեղի ընդդիմադիր գործիչների հակառուսական հայտարարությունները, որ դարձել են իրավիճակի սրացման պատճառ, «կտրականապես անընդունելի են եղել»:

«Վրացական իշխանությունները դրանք դատապարտել են»,- ընդգծել է Զալկալիանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը դեմ է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն:

«Ես դա չէի անի՝ վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է Պուտինը։