22:45 , 9 հուլիս, 2019Եգիպտոսը յուրօրինակ երկիր է, որի պատմությունը լի է գաղտնիքներով ու չբացահայտված հանելուկներով։ Ահա հինգ գաղտնիք, որոնք մինչ օրս բացահայտված չեն։
Սկսենք Եգիպտոսի «այցեքարտից», որը մինչ օրս զարմացնում է հետազոտողներին։
1993 թ. հատուկ նախատեսված ռոբոտի օգնությամբ Քեոփսի մեծ բուրգում համակարգչային ծրագրով հայտնաբերվեց դուռ։ Սկսված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրա հետևում մի սենյակ կա, որի վերջում էլ իր հերթին ևս մի դուռ կա։
Միայն 2010 թ., շնորհիվ կատարելագործված ռոբոտի, հաջողվեց առաջին սենյակ մուտք գործել։ Գիտնականներին հաջողվեց տեսնել, որ դռան հակառակ կողմում տեղակայված են պղնձե օղակներ, իսկ գետնին կարմիր պատկերներ կան արված։
Գիտնականներին զարմացրեց նաև այն փաստը, որ այդ տարածքում 9 տարի շարունակ ոչ ոք ուսումնասիրող ռոբոտ չի ուղարկել, սակայն պատերին հայտնվել են երկար քերծվածքներ, իսկ առաստաղին՝ խորը փոս։
Իսկ թե ինչ կա երկրորդ դռան հետևում, անհայտ է մինչ օրս։
Ըստ պաշտոնական վարկածի՝ բուրգերի կառուցումն ավարտվել է մ.թ.ա. 2540 թ.։ Սակայն գիտնականների խումբը այս վարկածը քննադատության է ենթարկում, քանի որ գրառումներ է հայտնաբերել։
Համաձայն այդ գրառումների՝ Քեոփսը միայն հրամայել է վերականգնել Սֆինքսը, սակայն ոչինչ չկառուցել։ Վերջին ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ Սֆինքսի մարմնի վրայի հետքերը ոչ այլ ինչ են, քան տեղումների հետքեր։
Ստացվում է, որ Մեծ բուրգի իրական տարիքը մնում է անհայտ, սակայն միանգամայն պարզ է, որ այն մեծ է Սֆինքսից։
2016 թ. անցկացված բուրգերի ուսումնասիրությունները ինֆրակարմիր թերմոգրաֆիայի մեթոդով ցույց են տվել դրանց հիմնային և վերին հատվածներում անբացատրելի դատարկություն։
Հետազոտելով տվյալները՝ ենթադրություն է առաջ քաշվել, որ այդ շրջաններում կան մինչ օրս չհայտնաբերված սենյակներ կամ միջանցք։
Մինչ օրս վեճերի տեղիք է տալիս բուրգերի կառուցման տեխնոլոգիայի հարցը։ Քիմիկոս Ժ. Դավիդովեցը վստահեցնում է, որ քարերի դասավորությունը որոշվում էր հենց տեղում, այդ իսկ պատճառով էլ 70 քար հնարավոր է եղել կատարյալ եղանակով դասավորել իրար վրա։
Սակայն աշխարհագրագետներն ու երկրաբանները քննադատում են այդ տեսակետը։ Մինչ օրս միասնական հիպոթեզ գոյություն չունի, որը կբացատրի հայտնի բուրգերի կառուցման համար օգտագործված տեխնոլոգիայի հանելուկը։
Այս գերեզմանը հայտնաբերվելէ 1922 թ. նոյեմբերի 6-ին։ Ուսումնասիրելով այն՝ հայտնաբերվել է աղյուսակ, որի վրա հետևյալ գրությունն է եղել թողնված.
«Յուրաքանչյուրի վրա, ով կխանգարի փարավոնի հանգիստը, մահը կտարածի իր թևերը»։
Սակայն, բնականաբար, այս գրությանը էական նշանակություն այդ ժամանակ չտրվեց։
Այն մասին, որ այս անեծքն իսկապես գործում է, իմացան այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին 13 մարդու մասին, որոնք մասնակցում էին գերեզմանի հետազոտմանը։ Այդ 13 մարդիկ ու նրանց 9 մերձավոր բարեկամները մահացան սարսափելի հանգամանքներում։
1930 թ. ողջ հետազոտական խմբից ողջ էր մնացել միայն մեկը՝ Հ. Քարթերը։
Ենթադրություն առաջ քաշվեց, ըստ որի՝ սարսափելի իրադարձությունների պատճառն անհայտ թույնն է, որով հոգևորականները պատել էին գերեզմանի պատերն ու սարկոֆագը։ Սակայն ոչ մի ապացույց այս տեսությունը չստացավ։