Իրանցի դեսպանն ասել է` որ դեպքում Թեհրանը կդադարեցնի ուրանի ակտիվ հարստացումը


19:40 , 9 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Իրանը, մեծացնելով ուրանի հարստացման մակարդակը, չի խախտել  իրանական միջուկային գործարքի շրջանակում գործողությունների ծրագիրը, և, եթե «եվրոպական եռյակը» կատարի իր խոստումները, Թեհրանը կդադարեցնի ակտիվ հարստացումը: Այդ մասին РИА Новости-ին ասել է Չինաստանում Իրանի դեսպան Մոհամադ Քեշավարզ-Զադեն:

«Իրանը, որպես  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ, սպասել է մի ամբողջ տարի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ գործարքից: Մենք փորձում էինք պահպանել համաձայնագիրը, սակայն, ցավոք, «եվրոպական եռյակը» չի կատարել իր խոստումները, ուստի Իրանը հայտարարել է, որ գործարքի հարցում կհետևի «Որքան քիչ, այնքան`քիչ» սկզբունքին»,- ասել է նա: