Շարլիզ Թերոնը և Հելեն Միրենը վերադարձել են «Ֆորսաժ»


22:00 , 9 հուլիս, 2019

Դերասան Վին Դիզելը Instagram-ի իր էջում պատմել է, որ «Ֆորսաժ» ֆրանշիզայում իրենց նախկին հերասուհիների դերերին կվերադառնան դերասանուհիներ Հելեն Միրենն ու Շարլիզ Թերոնը:

Նրանք «Ֆորսաժ» ֆիլմաշարում առաջին անգամ հայտնվել են ութերորդ մասում՝ Հելենը Մագդալենա Շոուի, Դեկարդի (Ջեյսոն Սթեթհեմ) և Օուենի (Լյուկ Էվանս) մոր, Թերոնը՝ ահաբեկիչ Սայֆերի դերում:

Դիզելը նաև ասել է, դերասանական խմբին է միացել Ջոն Սինան:

Նախագծի ռեժիսորը «Ֆորսաժի» ութ ֆիլմերից չորսի հեղինակ Ջասթին Լին է: Ֆիլմը էկրաններին կհայտնվի օգոստոսի 1-ին: