Քենդալ Ջեները զբոսանավի վրա ուրախ ժամանակ է անցկացրել նոր ընկերոջ հետ


20:00 , 9 հուլիս, 2019

23-ամյա Քենդալ Ջեները Մալիբուում իր համար կարճատև արձակուրդ է կազմակերպել: Մոդելը զբոսանավի վրա հանգստացել է մարզիկի ընկերակցությամբ:

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել զույգին: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղի ուղեկիցը բասկետբոլիստ Քայլ Կուզման էր: Երիտասարդները միասին նշել են ԱՄՆ Անկախության օրը:

Кендалл Дженнер в total black

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը և մարզիկը զբոսնելու համար ճերմակ հանդերձանքներ են ընտրել: Նրանք հաճելի ժամանակ են անցկացրել շփվելով միմյանց հետ:

Մոդելը վերջերս էր բաժանվել բասկետբոլիստ Բեն Սիմոնսից: Այդ ժամանակից ի վեր նրա անձնական կյանքի մասին ոչինչ հայտնի չէր: