Լուսանկար, որը խախտում է Հայոց ցեղասպանության մասին լռությունը. պատմություն, որը ոչ բոլորին է հայտնի (Photo)


19:30 , 9 հուլիս, 2019

Սարգիս Մուրադյանի «Կոմիտաս: Վերջին գիշեր»-ն արվեստի այն գլուխգործոցներից մեկն է, որը երկարատև դադարից հետո նորից հիշեցրեց Ցեղասպանության մասին:

1951 թվականին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի շրջանավարտ Սարգիս Մուրադյանը որպես ավարտական աշխատանք ներկայացրել է «Ավարայրի» ճակատամարտը, սակայն էսքիզը մերժվեց, և այն փոխարինվեց ստալինյան ինչ-որ թեմայով:

Այս ձախողումից 5 տարի անց՝ 1956 թվականին, Ս. Մուրադյանը ստեղծեց «Կոմիտաս: Վերջին գիշեր»-ը, որը հետո մեծ հնչեղություն ձեռք բերեց: Այդ ժամանակաշրջանում շատ քիչ էին խոսում Մեծ կոտորածի մասին, այդ պատճառով էլ այս նկարը քննարկման մեծ առիթ դարձավ:

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1956 թվականին Մոսկվայում, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում «10 օր հայ գրականության և արվեստի մասին» ցուցահանդեսը: Սկզբնական շրջանում, իհարկե, հայ ժյուրին մերժեց այս նկարի ցուցադրությունը: Պատճառն այն չէր, որ նկարը չէր համապատասխանում թեմային, այլ այն, որ այն վերաբերում էր Եղեռնին:

Ցուցադրման ժամանակ այն քննարկումների առիթ դարձավ:

Խոսելով Սարգիս Մուրդայանի նկարի մասին՝ ռուս փորձագետներից մեկը՝ Բորիս Յոհանսոնը, մատնանշել է կարմիր գույնի գերակշռությոնը: Նրա խոսքերով՝ Սարգիսն այդպես ցանկացել է ընդգծել հայերի թափած արյունը:

Սարգիս Մուրադյանն այսպես կարողացել է ընդգծել հայերի ապրած վիշտը: Նրա հետագա աշխատանքները ևս կապված են եղել Կոմիտասի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ: