Ուիլյամսը 10 հազար դոլար տուգանք կվճարի կորտը փչացնելու համար


14:30 , 9 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որ նախօրեին դուրս է եկել Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ, Grand Slam-ի կազմակերպիչներին խոշոր տուգանք է վճարելու:

Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուիլյամսը 10 հազար դոլար տուգանք է վճարելու: Կիրակի կայացած մարզման ժամանակ Սերենան զայրացել է և ռակետով այնպես ուժգին է հարվածել խոտին, որ մեծ վնաս է հասցրել:

Նշենք, որ միայն քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 37-ամյա թենիսիստուհին 367 հազար դոլար մրցանակային գումար է ստանալու:

Հավելենք, որ Ուիմբլդոնի կիսաեզրափակչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը մրցելու է հայրենակցուհի Էլիսոն Ռիսկեի հետ: