Տնտեսության աճի առումով մենք էական խնդիր չենք տեսնում, տնտեսությունն իր բնականոն աճով ապահովելու է 6 տրիլիոն 680 մլրդ դրամ ՀՆԱ–ն. ՊԵԿ նախագահ


12:10 , 9 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ 100 կետի շրջանակում հնչած հարկային եկամուտների ցուցանիշի 63 մլրդ դրամի գերակատարման մասով մենք որևէ մտավախություն չենք տեսնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ տարվա համար մեր կողմից նախապես կանխատեսված գերակատարումը կատարվել է կիսամյակով: Սա չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում մենք աննախադեպ գերակատարման այս տենդենցը պետք է պահենք: Եթե ունենայինք սահմանված ճիշտ համամասնություն, ապա առաջին կիսամյակում մենք կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ գերակատարում և չորրորդ եռամսյակում կունենայինք 25 մլրդ գերակատարում: Ընդհանուր հանրագումարայինը կլիներ շուրջ 63 մլրդ գերակատարում»,-ասաց Անանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ