Ռուս զբոսաշրջիկները վրաց լրագրողի հետ կապված սկանդալից հետո հրաժարվել են մեկնել Վրաստան


10:58 , 9 հուլիս, 2019

Ռուս զբոսաշրջիկները մասսայաբար չեղարկում են Վրաստանի հյուրանոցներում նախապես ամրագրած սենյակները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիայի հետ կապված սկանդալից հետո: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Ալավերդաշվիլին նշել է, որ 2019 թվականը զբոսաշրջության ոլորտի համար բարդ տարի է: Մայիսին և հունիսին, ըստ նրա, իրավիճակը, կարծես, բարելավվել էր, բայց ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալից հետո ամեն ինչ փոխվել է: Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել` համոզելու մարդկանց, չնայած առկա իրավիճակին, գալ և հանգիստն անցկացնել Վրաստանում:

«Մենք հավատում էինք, որ մեր աշխատանքն արդյունք կունենա, սակայն ահա այդ միջադեպին հաջորդեց մյուսը՝ Գեորգի Գաբունիայի հետ կապված սկանդալը: Առավոտից մեզ զբոսաշրջիկները մեզ հետ այլևս կապ չեն հաստատում, բոլորը պարզապես զանգվածաբար չեղարկում են ամրագրումները»,- գրել է Շալվա Ալավերդաշվիլին: