100-ամյա բրիտանուհին բացահայտել է երկարակեցության գաղտնիքը


09:58 , 9 հուլիս, 2019

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մերի Էմերսոնը, ով նախորդ շաբաթ դարձավ 100 տարեկան, պատմել է երկարակեցության իր գաղտնիքի մասին:

Կնոջ խոսքով՝ նա կարողացել է 100 տարի ապրել կենսուրախ բնավորության, ինչպես նաև սիրելի ուտելիքի՝ խմորի մեջ պատրաստված նրբերշիկների շնորհիվ:

Մերի Էմերսոնը և նրա զույգ քույրը ծնվել են 1919 թվականին: Մերիի ամուսինը մահացել է 1976 թվականին, ինչից հետո նա սկսել է ապրել մենակ:

«Ես լավ կյանք եմ ապրել»,- ասել է կինը: Նա ունի երեք թոռ և երկու ծոռ: