Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել է հուշագիր Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ


09:42 , 9 հուլիս, 2019

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանում գտնվող բուսաբանական այգու վերականգնման համար: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ հուշագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ ստորագրել են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը:

Հիշեցնենք, որ Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության և Սինգապուրի կառավարության միջև պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ տարեսկզբի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում: