Սև կետերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը


06:32 , 9 հուլիս, 2019

Մաշկի սև կետերը մաքրող ժողովրդական բոլոր բաղադրիչներից ամենատարածվածը թերևս կավն է: Կավով դիմակները ոչ միայն մաքրում են ծակոտիները, այլև լավացնում են պրոբլեմատիկ մաշկը:

Սև կետերը կարելի է մաքրել նախ և առաջ 2 տեսակի կավով՝ սպիտակ և սև:

Ձեզ ենք ներկայացնում 3 դիմակների բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել այս անցանկալի թերություններից:

Կավից դիմակներ

1. Սպիտակ կավից և ասպիրինից դիմակ. 1 թ/գ կավն ու ասպիրինի 3 հաբը լուծեք մի փոքր քանակությամբ գոլ ջրի մեջ: Շաբաթական երկու անգամ 20 րոպեով քսեք դիմակը:

2. Սպիտակ կավից և սալիցիլաթթվից դիմակ. խառնեք կավն ու սալիցիլաթթվի ջրային լուծույթը: Ստացված զանգվածը քսեք այն հատվածներին, որտեղ սև կետեր կան: Երբ դիմակը չորանա, մաքրեք այն տաք ջրով:

3. Ինտենսիվ դիմակ՝ սև կետերի դեմ. 2-3 ճ/գ սև կավը խառնեք մի փոքր քանակությամբ բույսերի թուրմի մեջ, ավելացրեք 1 թ/գ կիտրոնի հյութ և 1 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ:

Կավից դիմակները րոպեական ազատում են ձեզ սև կետերից և մաշկի այլ անհարթություններից: