Միլիոնատերը «երեկույթներ սիրող»-ի թափուր հաստիք է բացել՝ բարձր աշխատավարձով


20:00 , 8 հուլիս, 2019

Միլիոնատերը Hush Hush շքեղ առարկաների օնլայն խանութին անանուն կերպով հայտնել է, որ ուղեկից է փնտրում երաժշտական փառատոնների մասնակցելու համար։ Կայքի տեղեկություններով՝ տղամարդը թեկնածուին 5 հազար ֆունտ ստեռլինգ կվճարի մեկ համերգի համար։

Պատվիրատուն խոստովանել է, որ ինքը միշտ երազել է ներկա լինել որևէ փառատոնի։ Նրա խոսքով՝ ուղեկցի պարտականություններն են վրանի տեղադրումը, քեմփինգի համար անհրաժեշտ իրերի գնումը, և «անմոռանալի զգացողությունների» կազմակերպումը։ Նա նախատեսում է մասնակցել լայնամասշտաբ համերգների, որոնք անցկացվելու են 2019թ․ եվրոպական երկրներում։ Բացի ֆիքսված աշխատավարձից՝ միլիոնատերը խոստանում է վճարել մուտքի տոմսերի գումարը։

Պոտենցիալ թեկնածուն պետք է լինի չափահաս, ունենա իր մոտ անձնագիր և հասկանա երաժշտական փառատոներից։