Առաջին գերարագ երկաթուղին գործարկվել է Չինաստանում


19:05 , 8 հուլիս, 2019

Առաջին գերարագ երկաթուղին սկսել է գործել չինական Հայնան հարավային կղզենահանգի վարչական Հայկոու կենտրոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով China Daily-ին։

Երկաթուղու երկարությունը, որը կենտրոնը կապում է արվարձանային Հայկոուի հետ, 38 կիլոմետր է։ Գնացքները դրանով երթևեկում են ամեն 15 րոպեն մեկ՝ առավոտյան 06.30-ից մինչև 23.00-ն։ Առավելագույն արագությունը ժամում 150 կիլոմետր է։

Ինչպես գրում է պարբերականը, երթևեկության երկու ծայրերի միջև ժամանակը կազմում է մոտ 30 րոպե։ Առաջ այդ երթուղին հաղթահարելու համար պահանջվում էր մոտ 2 ժամ։

«Արագ գնացքը կարող է տեղափոխել 756 ուղևոր,- ասել է Հայկոուի քաղաքապետի տեղակալ Սուն Ֆանը։- Անգամ լրիվ ծանրաբեռնվածության դեպքում գնացքը կարող է զարգացնել առավելագույն արագություն»։

Չինաստանն ունի աշխարհում ամենաերկար գերարագ երկաթուղու ցանցը։ Չինաստանի պետական China Railways կորպորացիայի տվյալներով՝ 2018 թվականի վերջին դրանց ընդհանուր երկարությունը կազմում էր մոտ 29 հազար կիլոմետր։ Կանխատեսման համաձայն՝ մինչև 2025 թվականն այդ ցուցանիշը կհասնի 38 հազար կիլոմետրի։

2025-ի վերջին Չինաստանի երկաթուղու ընդհանուր երկարությունը պետք է հասնի 175 հազար կիլոմետրի։ 2017-ի վերջին այդ ցուցանիշը 127 հազար էր։