Բակո Սահակյանն ընդունել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին


12:10 , 8 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մշակութային ոլորտում Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել Մատենադարանի հետ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այն գտնվում է բարձր մակարդակի վրա: