Իրանում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


12:00 , 8 հուլիս, 2019

Այսօր՝ հուլիսի 8-ին Իրանի արևմուտքում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է Tass-ը։

Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը եղել է Ահվազ քաղաքից 87 կմ հյուսիս-արևելք (842 հազար բնակչություն) և Իրաքի Բասրա քաղաքից 205 կմ հյուսիս-արևելք:

Վնասների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։