Էլիզաբեթ 2-րդը մրցանակ է շնորհել համացանցի ստեղծողներին


09:58 , 26 հունիս, 2013

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատում ընդունելություն է կազմակերպել, որը նվիրված է եղել գիտատեխնիկական բնագավառում նոր մրցանակաբաշխության սահմանմանը։

Ինչպես նշում է Euromag-ը, միապետի անունը կրող մրցանակի՝ Queen Elizabeth Prize for Engineering-ի գումարային մասը կազմում է 1 մլն ֆունտ ստեռլինգ։ Այն շնորհվում էինժեներիայի բնագավառում նորարարությունների հեղինակներին, որոնք զգալի ազդեցություն են ունեցել մարդկության առաջընթացի վրա։

Մրցանակաբաշխության առաջին դափնեկիրներն են դարձել նրանք, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել «համաշխարհային սարդոստայնի» ստեղծման հարցում։ Մասնավորապես՝ անգլիացի Թիմ Բերներս Լին, ֆրանսիացի Լուի Պուզենը և ամերիկացիներ Ռոբերտ Կանը, Վինթ Սերֆը, Մարկ Անդրեեսսենը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ