12 տարի անց Բրազիլիան հռչակվեց Կոպա Ամերիկայի հաղթող (Video)


08:30 , 8 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Բրազիլիայում ավարտվեց Կոպա Ամերիկայի խաղարկությունը: Եզրափակիչ հանդիպումը կայացավ լեգենդար «Մարականա» մարզադաշտում, որտեղ մրցաշարի հաղթողի կոչումը միմյանց միջև պարզեցին Բրազիլիայի և Պերուի հավաքականները:

Անչափ թեժ և դիտարժան խաղում հաշիվը բացվեց 15-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Էվերտոնը, որն աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսի փոխանցումից հետո:

Առաջին խաղակեսի վերջում Պաոլո Գերերոն հավասարեցրեց հաշիվը: Նա հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

«Պենտակամպեոնները» շատ արագ ևս մեի գոլ խփեցին ու կրկին առաջ անցան հաշվի մեջ: Այս անգամ արդեն գոլի հեղինակ դարձավ Ժեզուսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։